Posts Tagged ‘Nune’

Հայաստանի բոյկոտվող “աստղեր” (նորացված 19.04.08)

April 16, 2008

Ինչպես արդեն նախկինում այս բլոգում գրվել է, երկրում տիրող անառողջ մթնոլորտի համար մեղավոր են նաև մեր վայ “մտավորականներն” ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք արդարության մասին խոսելու և ժողովրդի կողքին կանգնելու սկզբունքը փոխել են երկրիս “առաջնորդի” կողքին կանգնելու և իրենց բարեկեցիկ ապագան ապահովելու սկզբունքի հետ: Այս նախաձեռնությունը մտադիր էի անել մի փոքր ուշ, քանի որ ցանկություն կար լսել նույն այդ “մտավորականների” կարծիքը մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, մասնավորապես, և հետընտրական գործընթացների վերաբերյալ, ընդհանրապես:

Սակայն այն, թե ինչեր էր երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ասում հայ երգի “դեսպան” Նունե Եսայանը, մարդու ուղղակի կարող է ծանր հոգեկան հիվանդությունների առաջ կանգնեցնել: Միայն այն ֆրազը, որ մարտի մեկին մարդիք իրենց մեղքով են զոհվել, քանի որ այնտեղ չպետք է լինեին, լրիվ տեղավորվում այսօրվա մեր իշխանությունների քաղաքականության մեջ` “մենք պետք է ասենք ՀՀ քաղաքացուն` դու որտեղ պետք է լինես, որտեղով քայլես և ինչպես մտածես…”:

Տարիներ շարունակ, սկսած 1992 թ., հայ պալատական “մտավորականները” երբեք չեն ենթարկվել ժողովրդի արժանի գնահատականին և քննադատական խոսքին, ոչ մի անգամ համախմբված չեն բոյկոտվել նրանց համերգները (լինի դա երկրի ներսում, թե նրա սահմաններից դուրս), շարունակվում են գնվել նրանց տեսա և ձայնասկավառակներն ու տեսաժապավենները: Ստորև առաջարկում ենք կազմել պալատական ձոներգուների ցուցակը և քննարկել այս խնդիրը: Առաջին համարի տակ, բնականաբար, գրվում է Նունե Եսայանի անունը:

  1. Նունե Եսայան
  2. Շուշան Պետրոսյան
  3. Սիրուշո
  4. Արամե
  5. Հրանտ Թոխատյան
  6. Ֆորշ
  7. Սոֆի Մխեյան
  8. Արա Երնջակյան
  9. Աշոտ Ղազարյան