Posts Tagged ‘Eurovision Boycott’

Եվրատեսիլի արդյունքների մասին

May 25, 2008

 

Ձեռնարկը հաջողվեց և ասեմ, թե ինչու…

Շուրջ մեկ ամիս առաջ շատ մարդկանցից լսում էին, որ բոյկոտենք Սիրուշին Եվրատեսիլում` նախկինում իր կողմից ցուցաբերված պահվածքի մասին; Շատերը նաև նշում էին, որ Սիրուշի բոյկոտը խորհրդանշում է մեր “աստղերի” մեջ եղած արատավոր ամբողջությունը, որի դեմ պետք է կռիվ տալ: Ի վերջո այս բլոգը նախաձեռնեց քննարկումներ այս մասին; Եղան բոցաշունչ “ելույթներ” քոմենթների տեսքով` վայ, էս ինչ եք անում, բա մեր ազգը, բա Արարատը, բա մեր հայրենասիրությունը: Բայց բացի այս էմոցիաներից, գրեթե որ մի փաստարկված միտք: Ի վերջո, որոշվեց նախաձեռնել բոյկոտը, չնայած դրա ռիսկային լինելուն: Բոյկոտի հիմնական նպատակներից էր նաև կարծրացած կլիշեներ քանդելը, ինչը հատկապես երիտասարդությանը թույլ կտա ավելի ազատ մտածել և զերծ մնալ տարատեսակ բարդույթներից և նրանց մեջ չի ծագի այն միտքը, որ ոչինչ Սիրուշը թող գլխներիս …, բայց դե երկիր է ներկայացնում, էկեք քվեարկենք:

Եթե այս ձեռնարկը մի քանի հազար մարդու մտածելու տեղիք է տվել, իսկ դա այդպես է, ուրեմն այն հաջողվել է: Եվ պետք է փաստել, որ Սիրուշը բոլոր ռեյտինգներով հաղթում էր կամ երկրորդ տեղ գրավում, իսկ զբաղեցրեց 4-րդ տեղը: Արդյունքը մեծ է հենց նրա համար, որ արդեն այս վերջին շաբաթների ընթացքում բոցաշունչ քոմենթների հեղինակները փորձում էին գոնե ինչ-որ փաստարկեր բերել իրենց ճշմարտացիության համար: Ի վերջո, այսպիսի ճաքերը վերջում մեր ազգի վրայի փթած պատյանը մի կողմ կշպրտի և մենք կապրենք ավելի ազատ: Մի բան էլ. այստեղ այցելողների գրածներից, որոնք կոչ էին անում դադարեցնել բոյկոտը, տպավորություն էր ստեղծվում, որ պայքարում են ոչ թե մի փոքր բլոգում գրված քոմենթենրի դեմ, այլ մի մեծ մեքենայի, ասենք Հ1-ի: Բլոգը փաստորեն հաջողվել է, որ այդպիսի ընկալումներ կան:

Մի խոսքով, մի վախեցե’ք մեր մեջի արատավոր երևույթներից խոսել, և զանազան փղերը, ուզող չուզողները այլևս խոսելու բան չեն ունենա:

Բավականին լավ արդյունք մեկ ամսվա նախաձեռնության համար

May 24, 2008

Այս բլոգը մեկ ամիս առաջ նախաձեռնեց Եվրատեսիլի բոյկոտ ակցիան: Այդ ժամանակ ամբողջ մեր եթերը լցված էր Սիրուշով և նրան հաղթանակ էին խոստանում: Կիսաեզրափակչից առաջ նրան VIVARO-ն 2-րդ տեղ էր խոստանում անմիջապես Ռուսաստանից հետո: Նաև այս նախաձեռնության շնորհիվ “աստղիկը” զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, ինչը մի փոքր բլոգի համար մեծ արդյունք է: Արդյունքն, անշուշտ, կարող էր ավելի լավը լիներ: Մի բան պարզ է, պետք է աշխատել մեր ազգի հայրենասիրությունն ավելի արդյունավետ օգտագործել ի նպաստ մեր երկրի: Կեղծ հայրենասիրությունը միայն վնասներ կարող է բերել: Ինչևէ, այս նախաձեռնությունը մոտ ապագայում առիթ կլինի ամփոփելու արդեն թվերով:

Անցնենք ներհայաստանյան խնդիրներին…

Բոյկոտի վճռական քայլը մայիսի 24-ին (Սիրուշոն էլ միացավ բոյկոտին)(լրացված)

May 21, 2008

Սիրուշն էլ միացավ բոյկոտին:))) Սա կատակ է, իրականում ցույց տվեց այն, ինչին ընդունակ է:


Իհարկե, շատ լավ կլիներ, եթե այս նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեր արդեն կիսաեզրափակիչում: Սակայն սա նոր նախաձեռնություն է և վճռական քայլը կանենք եզրափակիչում: Դեռ պարզ չեն արդյուքները: Չեմ զարմանա, որ Սիրուշոն հազիվ 10-րդ տեղով դուրս եկած լինի: Մեր նախաձեռնությունը քիչ էր մնում հաջողությամբ պսակվեր, քանի որ բոլորս ականատես եղանք մեր “աստղիկի” բղավոցներին և ղժժոցներին, ինչի մասին միահամուռ հայտարարում են մասնագետները, ինչպես նաև էժանագին ստրիպտիզային պարերի և բեմականացման, ինչն ամբողջությամբ կրկնօրինակում էր նախորդ տարիրենրի Հունաստանի և Մակեդոնայի երգչուհիների բեմականացումը: Այդ ամենը հերթական անգամ մեզ համոզում է մեր արդարացիության մեջ առ այն, որ Հայաստանի փոփ-արվեստում պատահական մարդիկ են` սկսած երգիչներից, ավարտած նրանց “ռասկրուտկա” անողներից: Խոսքիս ապացույցը երեկվա ելույթն ու բեմականացումը: Ս-ին մի քիչ օգնեց այն փաստը, որ մնացած երկրներն էլ մի առանձնապես չփայլեցին, ինչպես նաև այդ կիսաեզրափակիչում հանդես էր գալիս Ադրբեջանը:


Սակայն միևնույն ժամանակ Ս-ի եզրափակիչ դուրս գալը ունի մեկ առավելություն. շատերն ուղիղ եթերով կտեսնեն, թե այս կամ այն հայկական համայնքն ինչ վերաբերմունք ունի այս ամենի նկատմամբ: Ուստի կրկնապատկում ենք մեր ջանքերը և բոյկոտն իր ավարտին հասցնում մայիսի 24-ին:

Հակասական կարծիքներ չառաջացնելու համար բոյկոտի կոչի տեքստը հանվում է: Բոյկոտը լուրջ հասարակություններին բնորոշ ակցիա է, մենք դրան չենք հասել: Գործե’ք Ձեր խղճի կամոք…

May 14, 2008

Isk boycoti ardyunqner@ kerevan mayisi 24-in! Qnnarkeq ayn myus hodvatsneri tak!

Եվրատեսիլին ընդառաջ

May 7, 2008

Վերջին մեկ ամսվա քննարկումներից հետո ես եկա այն եզրակացության, որ Եվրատեսիլի բոյկոտը պետք է իրականություն դառնա: Այս նախաձեռնության հեղինակին բացի թուրք և ադրբեջանցի անվանելուց (50-ականներին ԱՄՆ-ում իշխող վարչակազմը կոմունիստ էր անվանում բոլոր նրանց, ովքեր չէին կիսում նրա տեսակետները: Այնպես որ սա ընդունված և նորմալ պրակտիկա է), այս բլոգի այլ այցելուներն արտահայտեցին իրենց կարծիքը, որը ես հարգում եմ: Բայց նրանցից գեթ մեկը այնպիսի կարծիք չարտահայտեց, որը հետ կպահեր այս ձեռնարկից: Նաև երկար սպասելուց հետո այդպես էլ մեր “աստղերը” չխոսեցին մարտիմեկյան դեպքերի մասին: Նրանք էլ, ով խոսեց, քիչ էր մնում ասեին, տեղնա, ինչ եղելա: Մեկ-երկու օրվա ընթացքում զարկ կտրվի սույն բոյկոտի վերջնական փուլին, որից հետո այս նախաձեռնության կողմնակիցներին կմնա տարածել այդ կոչը: Այն կլինի երեք լեզուներով, այնպես որ Սփյուռքն ամբողջությամբ կհասկանա մեզ:

Ասեմ, որ Սփյուռքում լուրջ արձաքանքներ կան, և որոշ մտքեր են արտահայտվում առ այն, որ ավելի լավ է քվերակելու այդ գումարն ուղարկել Մարտի մեկի զոհվածների և քաղբանտարկյալների ընտանիքներին: Որքան տեղեկացված եմ, այդ հաշվեհամարները շուտով կլինեն, համենայնդեպս դրա մասին որոշ բլոգեր արդեն գրել են, և ցանկացողները կարող են գումարը փոխանցել այդ հաշվեհամարներին: 

Եվրատեսիլի բոյկոտ

April 11, 2008

Վերջերս կարծիքներ են հնչում այն մասին, որ պետք է կոչ անել Եվրոպաներում գտնվող մեր հայրենակիցներին չքվեարկել Հայաստանը ներկայացնող Սիրուշոյի օգտին, դրանով իսկ մեր հայրենակիցներն իրենց համերաշխությունը կհայտնեն հայաստանցիների հետ` Հայաստանում տիրող անօրենությունների դեմ պայքարում: Դրան հակառակ կարծիքների համաձայն էլ, պետք չէ այդ քայլին դիմել և մեր խնդիրները հանել Եվրոպա: Սակայն Եվրոպա գնացող երկիրը էլ ում հետ պետք է քննարկի իր խնդիրները, եթե ոչ հենց նույն Հին Աշխարհի? Նաև ասում են, որ բոյկոտը կզգաստացնի մեր, այսպես կոչված “աստղերին”, որոնք կսթափվեն և ապագայում այս կամ այն իշխանավորի համար հրապարակներ լցնելուց առաջ մի քիչ գոնե կմտածեն (մեր աստղերի մեծամասնությունը երգում է իշխանությունների համար` հետագայում սեփական բարեկեցությունն ապահովելու համար, այլ ոչ թե քաղաքական դիրքորոշում արտահայտելու: Բացառություն է, երևի, Շուշան Պետրոսյանը): Ոմանք էլ պնդում են, որ Հայաստանում գտնվողները կարող են ընդհանրպես սմս-ներ չուղարկել, դրանով նրանք իրենց բողոքը կհայտնեն Հ1 հեռուստաընկերության բոլոր ապօրենությունների դեմ, քանի որ սմս-ներից ստացված հասույթը գնում է այդ հեռուստաընկերության գրպանը: Մի խոսքով, առաջարկում ենք քննարկումներ ծավալել` արժե, արդյոք, անտեսել Եվրատեսիլը և Հայաստանն այնտեղ ներկայացնող Սիրուշոյին, թե ոչ?