Posts Tagged ‘Economic Boycott’

Նոր նախաձեռնություն

April 1, 2008

Նախագահական վերջին ընտրություններից և դրան հաջորդած իրադարաձություններից հետո Հայաստանի Հանրապետությունը թևակոխեց իրավական պետության կառուցման կարևորագույն փուլ. մի կողմից աճում է ՀՀ քաղաքացու`իրավական պետություն ունենալու վճռականությունը, մյուս կողմից էլ ավելանում են իշխանությունների գործադրած ջանքերը` այդ վճռականությունը ճնշելու և իշխանությունն ամեն կերպ սեփական ձեռքերում պահելու համար: Քանի որ վերջին շրջանում պետական մարմինները փորձում են ՀՀ քաղաքացուն զրկել սեփական իրավունքները պաշտպանելու բոլոր հնարավորություններից, այդ թվում` խաղաղ հրապարակային միջոցառումների օգնությամբ, առաջարկվում է կիրառել առաջադեմ աշխարհի` քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու հզորագույն միջոցներից մեկը` օգտագործել բոյկոտի “ինստիտուտը”: Օլիգարխների “օբեկտների”, այս ռեժիմին սատարած գործիչների մասնակցությամբ մշակութային միջացառումների և այդօրիանական բոյկոտային գործողությունները լավագույն միջոցներից է հասարակ քաղաքացու ձայնը լսելի դարձնելու համար: Այս բլոգն առաջարկում է քննարկումներ նախաձեռնել Հայաստանի Հանրապետությունում բոյկոտների շարք սկսելու ուղղությամբ: Առաջիկա օրերի ընթացքում Ձեզ կներկայացնենք մի քանի ծրագրեր, որոնց ինչքան շուտ լինի Ձեր արձագանքը և բոյկոտային գործողություններին մասնակցելու պատրաստակամությունը, այդքան շուտ Հայաստանի Հանրապետությունում կտեսնենք իրավական մթնոլորտ ստեղծելու մեր միասնկան գործողությունների հաջողությունը: Իսկ մինչ այդ Ձեզ ենք առաջարկում տեսակետներ հայտնել այս նախաձեռնության վերաբերյալ (խրախուսվում է կարծիքների զանանազանությունն ու ալտերնատիվային տարբերակները):

Advertisements