Archive for the ‘Economic Boycott’ Category

Բոյկոտ ՎՏԲ բանկին

August 6, 2008

Մի քանի օր առաջ տարբեր նամակներ ստացա էկոլոգներից, որոնք կոչ էին անում բոյկոտ հայտատարարել Թեղուտի ավերները ֆինանսավորող ՎՏԲԱրմենիա բանկին: Սա միանշանակ պետք է իրականացվի` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս բանկը վերջերս փակել է իր մասնաճյուղը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Որոշ վերլուծաբանների կարծիքով, ՎՏԲի տերերի վրա լուրջ ճնշում է եղել ադրբեջանցիների կողմից: Վերջիններս ամեն կերպ փորձում են մեկուսացնել Արցախը` կոչ անելով բիզնեսմեններին դադարեցնել գործունեությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Եթե ՎՏԲի տերերին դա ձեռք է տալիս, ուրեմն պետք է այնպես անել, որ այս բանկն ընդհանրապես լքի Հայաստանի Հանրապետությունը` այս ռեժիմից կոպեկներով գնված Հայխնայբանկը հանձնելով մի որևէ բարեխիղճ սեփականատիրոջ, որը չի ենթարկվի աշխարհաքաղաքական խաղերի:

Դե ուրեմն, բոյկոտում ենք ՎՏԲին և քննարկում խնդիրն այս բլոգում:

Advertisements

Բոյկոտի ցուցակ (նորացված 11.04.08)

April 6, 2008

Ինչպես հայտնի է, Հայաստանի հանրապետությունում վերջին տարիների ընթացքում տնտեսությունում գնում է մոնոպոլիզացման գրեթե անդառնալի գործընթաց: Մոնոպոլ բոլոր ոլորտներն օրեցօր, ամսե ամիս անցնում են իշխանությանը մոտ կանգնած օլիգարխներին, որոնցից շատերը պարզապես միայնշիրմաեն իշխանական վերնախավում գտնվող անձանց համար, քանի որ այդ բիզնեսներն իրականում մեծամասամբ կամ պատկանում են իշխանական վերնախավին, կամ էլ իշխանական վերնախավը եկամտաբեր գրեթե բոլոր բիզնեսներում ունի իր մասնաբաժինը: Ակնհայտ է նաև, որ անկախ Հայաստանի 16 ամյա պատմության ընթացքում կեղծիքներով անցկացված գրեթե բոլոր ընտրություններում հանրահայտ այդ օլիգարխներն ունեն իրենց մեղավորության աստիճանը: Փաստորեն նրանց` այդօրինակ գործողությունները բացասաբար են ազդել ՀՀ բնականոն զարգացման վրա, ինչը հասարակության կողմից ոչ մի հակազդեցության չի արժանացել: Սույն նախաձեռնությամբ մենք կոչ ենք Հայաստանի ազատամիտ բնակչությանը նրանց վրա ազդելու  և մեր բողոքի ձայնը տեղ հասցնելու համար չայցելել նրանց` ծառայություններ մատուցող օբյեկտները:

Սնունդ ձեռքբերելու և այլ տեսակի պահանջներ հոգալու համար մեր հայրենակիցներին կոչ ենք անում այցելել փոքր ձեռնարկատետերի կողմից բացված և շահագործվող առևտրի կենտրոններ և այլօբյեկտներ”: Սրանով լուծվում է ևս մեկ կարևոր հարց` խթանվում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը: Անճշտություններից խուսափելու համար չկա համակարգված ցուցակը: Այդ ընթացքում կարելի է առաջնորդվել այստեղ և նախորդ բաժնում եղած մեկնաբանություններով: