Archive for the ‘Boycott’ Category

Բոյկոտների նոր շրջան… ի ուրախություն տարբեր “կենդանիների”

August 6, 2008

Հարգելի ընթերցող, կարճատև դադարից հետո սկսում ենք բոյկոտների նոր շրջան: Առաջինն անդրադարձ կլինի ՎՏԲ-Արմենիա բանկի գործունեությանը, այնուհետև կթարմացվի վայ-բիզնեսմենների և “արվեստի” (ավելի ճիշտ` արհեստի) գործիչների ցուցակները:

“Բաղդադում” անհանգիստ է…

June 15, 2008

Ազնվորեն, չէի ցանկանում պատասխանել հայլուրի Տաթոյի հայտնի ռեպորտաժին: Սակայն ընկերնես ստիպեցին դա անել: սա պատասխանել չի, այլ պարզապես բարձրաձայն մտքեր և վերլուծություն, որոնք ցանկանում էի կիսել այս բլոգի այցելուների հետ:

Նախ շնորհակալություն եմ հայտնում Տաթոյից մի քանի հազար այցելու ունեցող բլոգը երեք միլիոնանոց լսարան ունեցող հանրայինով գովազդելու համար: Որքան փորձեց Տաթոն աղավաղել բոյկոտի էությունը, մի քանի անգամ ավելացած բլոգի այցելուները կարդացին և ծանոթացան բոյկոտի բուն շարժառիթներին: Տաթոյին երևի անհանգստացրել է ժողովրդավարության այս կղզյակի գոյությունը, ուր նույնիսկ ինքն իր ականջին հաճո քոմեթներ էր կարողացել գտնել և ցիտել:

Տաթոյի անդրադարձն այս բլոգին գալիս է ապացուցելու երկու բան.

1/ Այս նախաձեռնությունը շատ ցավոտ է եղել Տաթոյի, նրա տերերի և հայկական “շուու-բիզնեսի” համար;

2/Տաթոյի ձենը շուտվանից չկար, այսինքն հենց նա խոսում է, նշանակում է “Բաղդադում” հանգիստ չէ: Մոտ մեկ ամիս դեմոկրատիա խաղալուց հետո Հ1-ը վերադարձավ իր սովորական գործելաոճին` կեղծել, ստել, խեղաթյուրել, իսկ տաթոյի հետևից երևացին Ռոբի ականջները:

Տաթ ջան, հենց դու խոսեցիր, մուսաս կրկին այցելեց ինձ և ասաց, որ պայքարը քո նմանների` կեղծարարի, ստախոսի դեմ դառնում է պատվի խնդիր և այս բլոգը միտված է հենց նրան, որպեսզի տաթոները, շուշաններն ու սիրուշները, թոխատյաններն և վահրամսահակյաններն այլևս ամաչեն իրենք իրենց ասածից և արածից: Թոխատյանը ոնցոր թե արդեն ամաչում է…

P.S. Ժողովուրդ ջան, երկար ժամանակ չէի գրում ժամանակի սղության և քաղաքից բացակայելու պատճառով:

Նոր նախաձեռնություն

April 1, 2008

Նախագահական վերջին ընտրություններից և դրան հաջորդած իրադարաձություններից հետո Հայաստանի Հանրապետությունը թևակոխեց իրավական պետության կառուցման կարևորագույն փուլ. մի կողմից աճում է ՀՀ քաղաքացու`իրավական պետություն ունենալու վճռականությունը, մյուս կողմից էլ ավելանում են իշխանությունների գործադրած ջանքերը` այդ վճռականությունը ճնշելու և իշխանությունն ամեն կերպ սեփական ձեռքերում պահելու համար: Քանի որ վերջին շրջանում պետական մարմինները փորձում են ՀՀ քաղաքացուն զրկել սեփական իրավունքները պաշտպանելու բոլոր հնարավորություններից, այդ թվում` խաղաղ հրապարակային միջոցառումների օգնությամբ, առաջարկվում է կիրառել առաջադեմ աշխարհի` քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու հզորագույն միջոցներից մեկը` օգտագործել բոյկոտի “ինստիտուտը”: Օլիգարխների “օբեկտների”, այս ռեժիմին սատարած գործիչների մասնակցությամբ մշակութային միջացառումների և այդօրիանական բոյկոտային գործողությունները լավագույն միջոցներից է հասարակ քաղաքացու ձայնը լսելի դարձնելու համար: Այս բլոգն առաջարկում է քննարկումներ նախաձեռնել Հայաստանի Հանրապետությունում բոյկոտների շարք սկսելու ուղղությամբ: Առաջիկա օրերի ընթացքում Ձեզ կներկայացնենք մի քանի ծրագրեր, որոնց ինչքան շուտ լինի Ձեր արձագանքը և բոյկոտային գործողություններին մասնակցելու պատրաստակամությունը, այդքան շուտ Հայաստանի Հանրապետությունում կտեսնենք իրավական մթնոլորտ ստեղծելու մեր միասնկան գործողությունների հաջողությունը: Իսկ մինչ այդ Ձեզ ենք առաջարկում տեսակետներ հայտնել այս նախաձեռնության վերաբերյալ (խրախուսվում է կարծիքների զանանազանությունն ու ալտերնատիվային տարբերակները):