Եվրատեսիլին ընդառաջ

Վերջին մեկ ամսվա քննարկումներից հետո ես եկա այն եզրակացության, որ Եվրատեսիլի բոյկոտը պետք է իրականություն դառնա: Այս նախաձեռնության հեղինակին բացի թուրք և ադրբեջանցի անվանելուց (50-ականներին ԱՄՆ-ում իշխող վարչակազմը կոմունիստ էր անվանում բոլոր նրանց, ովքեր չէին կիսում նրա տեսակետները: Այնպես որ սա ընդունված և նորմալ պրակտիկա է), այս բլոգի այլ այցելուներն արտահայտեցին իրենց կարծիքը, որը ես հարգում եմ: Բայց նրանցից գեթ մեկը այնպիսի կարծիք չարտահայտեց, որը հետ կպահեր այս ձեռնարկից: Նաև երկար սպասելուց հետո այդպես էլ մեր “աստղերը” չխոսեցին մարտիմեկյան դեպքերի մասին: Նրանք էլ, ով խոսեց, քիչ էր մնում ասեին, տեղնա, ինչ եղելա: Մեկ-երկու օրվա ընթացքում զարկ կտրվի սույն բոյկոտի վերջնական փուլին, որից հետո այս նախաձեռնության կողմնակիցներին կմնա տարածել այդ կոչը: Այն կլինի երեք լեզուներով, այնպես որ Սփյուռքն ամբողջությամբ կհասկանա մեզ:

Ասեմ, որ Սփյուռքում լուրջ արձաքանքներ կան, և որոշ մտքեր են արտահայտվում առ այն, որ ավելի լավ է քվերակելու այդ գումարն ուղարկել Մարտի մեկի զոհվածների և քաղբանտարկյալների ընտանիքներին: Որքան տեղեկացված եմ, այդ հաշվեհամարները շուտով կլինեն, համենայնդեպս դրա մասին որոշ բլոգեր արդեն գրել են, և ցանկացողները կարող են գումարը փոխանցել այդ հաշվեհամարներին: 

Advertisements

Tags: , ,

16 Responses to “Եվրատեսիլին ընդառաջ”

  1. Vanine Says:

    Endhanrapes yes misht em boycotum nman deshevi “mrcuytnere”, vortegh naxorok mtacum en, asenk, ergi mej “qele” barn asel, vor hishvi aylazgineri mot loooool. Bayc es depkum yes voch miayn kboycotem, aylev boycotte-i laynacaval qarozchutyun ktanem im shrjapatum yev +!!!!!!!!!!

    Vanine

  2. Vanine Says:

    Endhanrapes yes misht em boycotum nman deshevi “mrcuytnere”, vortegh naxorok mtacum en, asenk, ergi mej “qele” barn asel, vor hishvi loooool. Bayc es depkum yes voch miayn kboycotem, aylev boycotte-i laynacaval qarozchutyun ktanem im shrjapatum yev +!!!!!!!!!!

    Vanine

  3. serjantaker Says:

    yes amboghjovin koxm em boycott-in u nayev patrast haxordagrutyuny taratsel inchqan hnaravor e shat mardu.

  4. laveli Says:

    Sirusho’in boycott anel havasar e Hayastanin boycott anel! Hayastane arandz dzer boycotti arden mi hat korac molorvac, an’chanachvac u anpetq yerkira. Mi hat el duq avelacreq dzer … vor aveli vari gna!

  5. Ara Arabyan Says:

    Laveli, es stipvats hanetsi dzer viravoranqner@. Amen depqum dzer kartsiq@ mnuma kartsiq! Inch verabervum e anpetq erkrin: im erkirn anpetq chi, im joghovurdn el lav chanachvats e, ev Eurovision@ chi, vor petq e mez chanachel ta. Batsi ayd, sovorel eq, vor mer amen inch@ nerkayatsvum e sirun nkarvats shirmayi tak: vay mer erkir@ nerkayatsnenq aynpes, vor bolor@ mez siren. Chi kareli ays kerp varvel, ayl anhrajesht e qo erkri irakan patker@ nerkayatsnel. Isk ete drsum imatsan, vor sepakan erkrum tvyal ergichner@ boycotvum en nrants koghmits tuyl tvats skhalneri hamar, dranits ayd erkirn aveli khargvi, qan te dzever tapenq, oy mer Sirushon lavna, menq bolors ira mejqin kangnats enq. Ughaki koch em anum et ilyuzianerits durs gal…

  6. Lusin Says:

    U boycot anelov menak mez eq vnas talu. Patkeratsreq te incheri karogh enq hasnel yete na haghti. 1 tari an@ndmej evropayi ushadrutyan kentronum enq linelu. U mer amen poqr, pstik aktsianer@ hamashxayin azdetutyun en unelu.

    Vote for Sirusho. Da vochte nra hamar e, ayl mer.

    Haghtelu~ enq

  7. Ara Arabyan Says:

    Lusin-in: et tarberakn el e stegh qnnarkvel, sakayn ayn, im kartsiqov, pakas ogtakar e, qani vor et inchpes mek tari aktsianer@ Evropayi achqi araj klinen? mekhanizm@ chem tesnum. Bayts erb Evropan tesav, vor arajin horizonakannerum gtnvogh@ hankarts shat aveli tsatsr tegh e zbaghetsnum, miangamits aydorinak nakhadzernutyun@ hncheghutyun e stanum!
    Eli enq haghtelu, dranum kaskats chka, bayts ughiner@ petq e chisht @ntrel…

  8. Ara Arabyan Says:

    Datelov ardzaganqnerits boycotn ankakh kocherits layn ardzaganqa gtnum ev taratsvum!

  9. bostonian Says:

    Etpes mekd myusin boykot anelov aprum eq dare dar, dra hamar el et vichaki eq!!! Chem haskanum, ur e hasnelu Hayastan@, ete Sirushoi nman anushik aghchkan kazmakerpvats hents azgakitsner@ uzum en “gtsen”. Amot e!!! Khoskern avelord en….

  10. Narek Says:

    Սիրուշոյի ենթադրյալ հաղթանակը առանձնապես շատ բան չի տա Հայաստանին, շատ մի գերագնահատեք Եվրատեսիլի արժեքը որեվե երկրի վարկի բարձրացման գործում: Իսկ ՚ «մի տարի մեր մասին կխոսեն.. »՝ արդեն խոսում ենշնորհիվ ԱՊԱՇՆՈՐՀ եվ ՄԱՐԴԱՍՊԱՆ իշխանությունների:
    Ես էլ եմ կարծում, որ պետք է ԲՈՅԿՈՏԵԼ, գիտեք՞ինչու, որ էդ «աստղիկները» հասկանան, որ ժողովուրդն է իրենց աստղ դարձում կամ երկնքից իջեցնում, որ հասկանան թե ինչ ուժեղ է ժողովուրդը, որ կհամբերի-կհամբերի, բայց մի օր ուժեղ կալեկոծվի ու ջրի երես ելած ԱՂԲԸ դուրս կշպրտի:

    Իհարկե, հաղթելու ենք!!!!!!!

  11. Davit K Says:

    KOXM EM BOYCOTTIN EV MIANUM EM!!!

  12. ԱՐԹՈՒՐ Says:

    Բոյկոտի գաղափարը չի ծնվել մի հոգու կողմից: Դա դեռ նախընտրական շրջանից խմորվում էր հասարակության ներսում ու միայն դա բավական է հասկանալու համար, որ դա տեղին ու անհրաժեշտ քայլ է: Բացատրեմ, թե ինչու եմ այդպես կարծում ու բերեմ օրինակներ:
    Օրինակ երբ Ռուսաստանում Կիրկորովն իրեն թույլ տվեց վիրավորել մի լրագրողի (բացարձակ նշանակություն չունի, որ այդ լրագրողը հայուհի էր) ռուս հասարակությունը երկար ժամանակ բոյկոտում էր Կիրկորովին: Նա ստիպված էր երկար ժամանակ հրաժարվել շրջագայություններից: Չէի ասի, թե դա նրան բարոյապես ավելի լավը դարձրեց, բայց նա հասկացավ, որ չի կարելի բեմ դուրս գալ մի հասարակության առջև, ում բարոյականության նորմերը դու տրորում ես: Այդպես չի լինում:

    Նույնը մեր դեպքում է: Չի կարելի տրորել հայ հասարակության բարոյական նորմերը ու հետո ակնկալել, որ քեզ ծափ կտան: Վառ օրինակը եղավ, երբ այսպես կոչված հայ “աստղերը” նախընտրական շրջանում ստիպված եղան ձեռնունայն վերադառնալ ԱՄՆ-ից, քանի որ ամերիկահայերը բոյկոտել էին ՍԵՐԺի գովքն անողներին:

    Հասկացեք, Քոչարյանն ու Սերժը հրամայել են կրակել անզեն մարդկանց վրա: 10 մարդ է զոհվել: Ում ձեռքերն են այդ արյան մեջ շաղախված??? Ինչպես կարելի է աջակցել մարդասպանին??? Սա քաղաքական տեսակետների հետ կապ չունի: Մարտի 1-ից հետո չկա ոչ Լևոն ոչ Սերժ: Կան ժողովրդի վրա կրակողներ ու եթե որևէ մեկը կանգնում է նրանց կողքը ուրեմն ինքն էլ դառնում է մարդասպան: Դե իսկ եթե նրանց բարոյականությունը չի հերիքում դա հասկանալու, իմաստ էլ չունի նրանց դա բացատրել, ուղղակի պետք է նրանց գրպանին ու կարիերային խփել: Միայն այդ լեզուն է նրանց համար հասկանալի ու մենք հենց այդ լեզվով կխոսենք:

  13. Արսեն- Says:

    19-ը փետրվարի կեղծված/որեւէ մեկը չի հակաճառի/ ընտրությունների արդյունքում իրեն նախագահ հռչակած անձնավորությունը ընտրություններից 7 օր անց “զոռով”,”ներկա-բացակայով”հանրահավաք կազմակերպեց հանրապետության հրապարակում:Հարց այնտեղ երգեց Սիրուշոն?
    Երգեց…
    Իսկ եթե չերգեր ինչ տեղի կունենար?
    Իսկ մինչ այդ ,ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում մեր աստղղղիկները քարոզում էին ռեժիմի համար`հաշվի չառնելով հայ ազգի հիմնական մասի կարծիքը,ավելի ճիշտ, կներեք արտահայտությանս համար,թքելով նրանց վրա:
    Հիմա ինչ?
    Ուզում եք նրանք էլ խխխխխխ-թու չանեն աստղերի վրա?

    Եվ վերջապես, եթե այժմ մեր հասարակության մեջ կա որոշակի առճակատում,ապա դրա պատճառը ոչ Լուոնն է,ոչ ընտրությունները:Այլ այն մեծապես պայմանավորված է մարտի 1-ին կատարվածի գնահատականի հետ:Ով ինչ գնահատական տվեց?
    Ահա բարոյականի ու անբարոյականի ՍԱՀՄԱՆԸ………………………………

  14. VLADIMIR Says:

    Սիրուշոն ամենա լավնա, ու փոխարենը աջակցենք ,միայն դժգոհել գիտենք, մաղթում եմ միայն հաղթանակ Սիրուշոին

  15. ՆՎ Says:

    Հաղթանակ Սիրուշո,իսկ եթե նույնիսկ չհաղթես իմացի դու ամենա լավն ես SUPER

  16. Ara Arabyan Says:

    Vladimirin ev NV-in

    Arajin angam ays blogum haytvetsin Sirushi iskakan erkrpaguner! Da el e normal, vor aysqanits heto Sirush@ erkrpaguner uni. Yerevi tariqov poqr eq, kmetsanaq, khaskanaq!
    Lav mnatseq!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: