Նախագահական ընտրություններ ԱՄՆ-ում

Վերջին ամիսների լարվածությունը հանելու լավագույն առիթը ապրիլի մեկն է: Ուրախացե’ք մի քիչ…
01.03.200910.00 Այս գիշեր Ջորջ Բուշն ու Ջոն Մաքքեյնը, որն ԱՄՆ ԿԸՀ-ի կողմից տաս օր առաջ հռչակվել էր ԱՄՆ նախագահ, ցրել են Մետրոպոլիտեն Օպերայի դիմաց արդեն տասներորդ օրը Բարաք Օբամայի և նրա մի շարք արկածախնդիր կողմնակիցների նախաձեռնությամբ անցկացվող նստացույցը, որի ընթացքում վրաններից մեկում հայտնաբերվել է ՍՏԵԼՍ տեսակի ինքնաթիռ, ԱՊԱՉԻ տեսակի ուղղաթիռ, մի քանի տասնյակ հազարավոր օգտագործված պահպանակներ և այլն: Ինչպես հայտնում են Նյու-Յորքի կենտրոնական քաղմասից, բերման են ենթարկվել ցույցի մի շարք կազմակերպիչներ, այդ թվում միտինգներն ու երթերը վարող Լարի Քինգը (CNN-ի հայտնի մեկնաբան), որը սակայն մեզ հետ հեռախոսազրուցում հայտնեց, որ ձայնը կտրվել է և Միսիսիպի նահանգի Թեղուտ բնակավայրից բերված դոշաբը մի քանի օր խմելուց հետո խոստացավ նորից կապվել մեզ հետ:Շերիֆների փոխանցմամբ ստահոդ են այն լուրերը, թե Օբաման այժմ գտնվում է տնային կալանքի տակ: Նրանք միայն ավելացրեցին, որ երբ Օբաման հրաժարվել է լքել Մետրոպոլիտեն Օպերայի հրապարակը, Ջորջ Բուշի թիկնազորի հրամանատար Գրեգորի Սարգիսսոսը Օբամային տարել է վերջինիս առանձնատուն (մեր ունեցած տվյալներով ձեռքերը շղթայելու միջոցով) և նրա իսկ ապահովության համար մնացել է Օբամայի առանձնատանը և այս պահին նրա հետ Սոնի Փլեյստեյշն է խաղում:Շերիֆներն ավելացրեցին նաև, որ նրանք նստացույցը ցրելու մտադրություն չեն ունեցել: Սակայն առավոտյան 04.30-ին 42-րդ ավենյույում հայտնաբերել են մի փտած Ֆորդ, որը բեռնված է եղել Ստրատեգիա համակարգչային խաղի դիսկերով, որն, ըստ ամենայնի, պետք է բաժանվեր ցուցարարների մեջ, հաջորդ օրն իսկ Նյու-Յորքի փողոցներում անկարգություններ կազմակերպելու համար:11.00 Մեր ունեցած տվյալներով այժմ Նյու-Յորքի փողոցներում նկատվում է ոստիկանական մեքենաների կուտակում: Մեր թղթակցի համոզմամբ առավոտյան Մետրոպոլիտեն Օպերայի շրջակայքից քշված ցուցարարները հավաքվում են Հայաստանի դեսպանության շրջակայքում, հույս ունենալով, որ միայն այս երկրի դեսպանատան հարակից տարածքում նրանք իրենց ապահով կզգան:Մեկ այլ տվյալի համաձայն, այդ ցուցարարների մեջ նկատվել են Միչիգանի մաուսի, Ջերման Ռուբենսի, Լիֆ Սամյուելի, Միլ հաուսի Լյուիսի, ինչպես նաև նեգռերի մայլի Մհերի նյույորքյան բանդաների ներկայացուցիչները: Հավանաբար սրանք պատրաստվում են սադրիչի դեր խաղալ և հարձակվել Նյու-Յորքի քաղաքապետարանի, ինչպես նաև “Կարակասի տան” վրա: Այս պահին ընդհարում է գնում ԱՄՆ փոխոստիկանապետ պարոն Ալեգզանդեր Աֆյանի և նրա հետ եկած հատուկ ջոկատայինների ու Հայաստանի դեսպանության մոտ հավաքված ցուցարարների միջև: Մեզ հաղորդում են, որ հարևանությամբ գտնվող Էմպայր Ստեյթ բիլդինգի վրա վերանորոգման աշխատանքներ վարող բանվորները քարեր են շպրտում հատուկ ջոկատայինների վրա: Միսթր Աֆյանը փորձել է բանակցություններ վարել Օբամայի խնամի Դեյվիդ Դուգսնազարսոնի հետ, որպեսզի ցուցարարները տեղափոխվեն Ռոքֆելլեր ցենտրի մերձակա հրապարակ, հավանաբար այնտեղ միտինգը ցրելը հեշտ կլինի, սակայն ամեն ինչ անցել է ապարդյուն: 14.00 Այս պահին ցուցարարների առջև հայտվել է Ամերիկայի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեֆան Սմիթը (Դեմիրճյան), որը հայտարարեց, որ այն, ինչ անում է Բուշի վարչակազմը, անօրինական է, սակայն ցուցարարներն ամեն ինչ պետք է անեն սահմանադրության շրջանակներում: Այս հայտարարությունը մեծ դժգոհություն առաջացրեց միտինգավորների մոտ և նրանք պարոն Սմիթին խորհուրդ տվեցին գնալ թեյ խմելու: Հանկարծ Ադրբեջանի փողոցում հայտնվեց ռուսական արտադրության մի մեքենա և նրա միջից դուրս պրծավ Լարի Քինգը, որը չգիտես ինչպես էր ճողոպրել քաղմասից: Անմիջապես ցուցարարներն սկսեցին վանկարկել “Նաու, նաու, նաու” (հիմա-անգլերեն): Լարի Քինգը տեղեկացրեց, որ հենց նոր խոսել է Օբամայի հետ, որը ցուցարարներին հորդորել է չհեռանալ Հայաստանի դեսպանության մոտից, որն ամենաապահով տեղն է Նյու-Յորքում: Հարթակում է գտնվում նաև Քենեդու եղբայրը, որն անընդհատ վանկարկում է “Ամերիկացիներ ես Ձեզ սիրում եմ”: Հարթակում են նաև քաղաքացիական պատերազմի վետերանների միության ականավոր գործիչներ Սասում Միքայելյան ու Բուտչեր Մալխասյանը: Վերջինիս ձեռքին կա 55սմ երկարությամբ երկաթի ձող, որով հավանաբար նա պետական հեղաշրջում է կազմակերպում և այդ ձողը հատուկ նպատակի համար է պահել: Հարթակում է նաև ԱՄՆ ամենահարուստ մարդը` Բիլ Գեյտսը, որի վերջին ավտոմեքենան թիկնապահների հետ մեկտեղ տարվել է փոսի գայիի շտրաֆ ստայանկա:Լարի Քինգը ցուցարարներին խորհուրդ է տվել գետնի տակից հանել մետրոյի վագոնները և բարիկադներ սարքել: Ժողովուրդը հետևել է այդ հորդորին, և թունելից դուրս են բերվել Նյու-Յորքի մետրոպոլիտենի գրեթե բոլոր վագոնները: 22.00 Այս պահին Ամերիկայի հանրային հեռուստաընկերությամբ հանդես է գալիս Ամերիկայի անվտանգության խորհրդի նախագահ Հիլարի Քլինթոնը (նա անցած ընտրություններու հավաքել էր 15 տոկոս և զբաղեցրել էր երրորդ տեղը), որն Օբամային հայտարարել է շանտաժիստ: Իսկ նրա Օրինաց Ամերիկա և Ջոն Մաքքեյնի հանրապետական կուսակցության հետ ստորագրված դաշինքն, ըստ Քլինթոնի, թույլ կտա լուծել երկրի առջև ծառացած խնդիրները և, ամենակարևորը, վերադարձնել Բանկ օֆ Նյու-Յորթում ամերիկյան մեծ դեպրեսիայի ժամանակ (շուրջ 80 տարի առաջ) բնակչության սառեցված բոլոր խնայողությունները:20.30 Հայաստանի դեսպանության մոտ նկատվում է զորքերի մեծ կուտակումներ: Լսվում են պայթյուններ, կրակոցներ: Ինչպես մեզ նեց նոր հայտնեց ԱՄՆ գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը, կրակոցներ չկան, դա դատախազության կողմից կազմակերպված հրավառությունն է, որպեսզի ցուցարարների տրամադրությունը չընկնի: Սոնա Տռուզյանը չհերքեց, որ զոհեր կան: Ըստ նրա, զոհերը մանթոյից են իրանք իրանց խփում են, քանի որ ԱՄՆ իրավապահները սադրանքների չեն գնում: 21.00 Այս պահին Ամերիկայի հանրային հեռուստատեսությամբ ելույթ է ունենում ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Նա հայտնեց, որ եթե իրավիճակը շարունակի սրվել Նյու-Յորքում, ապա Ջորջ Բուշն ստիպված կլինի “լարված դրություն” մտցնել ԱՄՆ “սրտում”: Ռայսն իր խորը հիասթափությունը հայտնեց Օբամայի գործողություններից, ասելով, որ “Օբաման վոյեվե խոչընթոթի դեմ չկանգնեց իր նփաթաքին հասնելու համար: Առնվազն անբարոյականություն է, ըստ Ռայսի, այս պահին հանել Ֆլորիդան Կուբային հանձնելու Հայաստանի սենատոր Ռաֆիկ Պետրոսյանի ցրաքիրը, քանի որ ցրաքիրն անմիջապես մերժվել է Բուշի կողմից սեպտեմբերի 11-ից հետո”: 22.00 ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հրամանով Նյու-Յորքում մտցվել է “լարված դրություն”: Անջատվել է միակ անկախ ռադիոկայանը` Հայաստանի հանրային ռադիոն, չի գործում ինտերնետը: Այս պահին նախագահ Բուշն իր նստավայրում հանդիպում է իր կողմից սիրված լրագրողների հետ: Նա հայտնեց, որ ի սկզբանե Մետրոպոլիտեն օպերայի հրապարակում հավաքվել էին բոմժեր, նարկոմաններ, հարբեցողներ: Տաթևիկ Նալբանդյանի նախապես պատրաստված հարցին, թե այնուամենայնիվ հրապարակում կային ուսուցիչներ, դասախոսներ, արվեստագետներ, Բուշը տվեց արդեն իսկ պատրաստված պատասխանը` “ինչի բոմժ դասախոսներ չկան”: Մի 37-ին ես գիտեմ Վաշինգթոնի պետական համալսարանից, որոնք թղթեր էին ստորագրում երկրում կարգ ու կանոն հաստատելու համար: Ես իմ հետքռքիռ պատասխանը ունեմ նրանց`ՀԱՍՏԱՏՈՒ’Մ ԵՄ (վիզը ծռելով ժպտում է): 02.03.2009. 01.00 ԱՄՆ շտապ ուղարկվել է ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Հովիկ Աբրահամյանը, տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Սակայն պարոն Աբրահամյանին առավել քան տարօրինակ է թվացել այն փաստը, որ իրեն խուզարկում են Օբամայի տուն մտնելիս: Աբրահամյանը, ինքն իր հերթին, ցուցաբերել է տարօրինակ վարքագիծ և Երևանում մի քանի ժամ առաջ արված կոշտ հայտարարության փոխարեն, գովեստի խոսքեր է ասել ԿԸՀ-ի կողմից նախագահ հռչակված հանրապետական Ջոն Մաքքեյնին:
շարունակելի…

Advertisements

Tags: , ,

3 Responses to “Նախագահական ընտրություններ ԱՄՆ-ում”

  1. humorist Says:

    Shat hetaqrqir er, isk erb a linelu sharunakutyun@?

  2. humorist Says:

    Karogh enq menq el aystegh mer sharunakutyuny nerkayatsnel?

  3. Ashot Says:

    Karajarkei boykott anel nayev Kilikia yev Kotayk garejrery.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: