Ինչպես արդեն նախկինում այս բլոգում գրվել է, երկրում տիրող անառողջ մթնոլորտի համար մեղավոր են նաև մեր վայ “մտավորականներն” ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք արդարության մասին խոսելու և ժողովրդի կողքին կանգնելու սկզբունքը փոխել են երկրիս “առաջնորդի” կողքին կանգնելու և իրենց բարեկեցիկ ապագան ապահովելու սկզբունքի հետ: Այս նախաձեռնությունը մտադիր էի անել մի փոքր ուշ, քանի որ ցանկություն կար լսել նույն այդ “մտավորականների” կարծիքը մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, մասնավորապես, և հետընտրական գործընթացների վերաբերյալ, ընդհանրապես:
Սակայն այն, թե ինչեր էր երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ասում հայ երգի “դեսպան” Նունե Եսայանը, մարդու ուղղակի կարող է ծանր հոգեկան հիվանդությունների առաջ կանգնեցնել: Միայն այն ֆրազը, որ մարտի մեկին մարդիք իրենց մեղքով են զոհվել, քանի որ այնտեղ չպետք է լինեին, լրիվ տեղավորվում այսօրվա մեր իշխանությունների քաղաքականության մեջ` “մենք պետք է ասենք ՀՀ քաղաքացուն` դու որտեղ պետք է լինես, որտեղով քայլես և ինչպես մտածես…”:
Տարիներ շարունակ, սկսած 1992 թ., հայ պալատական “մտավորականները” երբեք չեն ենթարկվել ժողովրդի արժանի գնահատականին և քննադատական խոսքին, ոչ մի անգամ համախմբված չեն բոյկոտվել նրանց համերգները (լինի դա երկրի ներսում, թե նրա սահմաններից դուրս), շարունակվում են գնվել նրանց տեսա և ձայնասկավառակներն ու տեսաժապավենները: Ստորև առաջարկում ենք կազմել պալատական ձոներգուների ցուցակը և քննարկել այս խնդիրը: Առաջին համարի տակ, բնականաբար, գրվում է Նունե Եսայանի անունը:
- Նունե Եսայան
- Շուշան Պետրոսյան
- Սիրուշո
- Արամե
- Հրանտ Թոխատյան
- Ֆորշ
- Սոֆի Մխեյան
- Արա Երնջակյան
- Աշոտ Ղազարյան
- …