About
Այս նախաձեռնությունը եզակիներից է Հայաստանում, որը կոչ է անում դիմել քաղաքակիրթ աշխարհի երկրների հասարակություններին բնորոշ պայքարի մի ձևին, որը կոչվում է ԲՈՅԿՈՏ: Այն իր ազդեցությամբ կարող է շատ լուրջ արդյունքների բերել, ինչը նաև ենթադրում է որոշակի շրջանակների բուռն հակազդեցությունն այս նախաձեռնությանը, և դա նորմալ է և ժամանակի ընթացքում “անցնումա”: Միակ պայմանն այս բլոգի` քաղաքակիրթ քննարկումն է: Չեն ջնջվելու այս նախաձեռնություններին դեմ գրված քոմենթները, ինչպես դա արվում է շատ այլ` իրենց պոպուլյար համարող բլոգերում: Այս բլոգն այնքան դեմոկրատական է, որ երբ արժանացավ մեր բոլորի կողմից շատ “սիրված” Տաթևիկ Նալբանդյանի (հայլուրի տաթո) ուշադրությանը, ապա այդ “հմուտ” լրագրողն այս բլոգում գտավ իր ականջին հաճո քոմենթներ: Ցանկանում եմ բոլորիս առողջ բանավեՃ…
Գնացի’նք…