Մի քանի օր առաջ տարբեր նամակներ ստացա էկոլոգներից, որոնք կոչ էին անում բոյկոտ հայտատարարել Թեղուտի ավերները ֆինանսավորող ՎՏԲ-Արմենիա բանկին: Սա միանշանակ պետք է իրականացվի` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս բանկը վերջերս փակել է իր մասնաճյուղը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Որոշ վերլուծաբանների կարծիքով, ՎՏԲ-ի տերերի վրա լուրջ ճնշում է եղել ադրբեջանցիների կողմից: Վերջիններս ամեն կերպ փորձում են մեկուսացնել Արցախը` կոչ անելով բիզնեսմեններին դադարեցնել գործունեությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Եթե ՎՏԲ-ի տերերին դա ձեռք է տալիս, ուրեմն պետք է այնպես անել, որ այս բանկն ընդհանրապես լքի Հայաստանի Հանրապետությունը` այս ռեժիմից կոպեկներով գնված Հայխնայբանկը հանձնելով մի որևէ բարեխիղճ սեփականատիրոջ, որը չի ենթարկվի աշխարհաքաղաքական խաղերի:
Դե ուրեմն, բոյկոտում ենք ՎՏԲ-ին և քննարկում խնդիրն այս բլոգում:
August 6, 2008 at 3:59 pm |
Նույն թեմայով` http://ditord.wordpress.com/2008/08/05/armenian-bloggers-initiate-boycott-of-vneshtorgbank/