Սիրուշն էլ միացավ բոյկոտին:))) Սա կատակ է, իրականում ցույց տվեց այն, ինչին ընդունակ է:
Իհարկե, շատ լավ կլիներ, եթե այս նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեր արդեն կիսաեզրափակիչում: Սակայն սա նոր նախաձեռնություն է և վճռական քայլը կանենք եզրափակիչում: Դեռ պարզ չեն արդյուքները: Չեմ զարմանա, որ Սիրուշոն հազիվ 10-րդ տեղով դուրս եկած լինի: Մեր նախաձեռնությունը քիչ էր մնում հաջողությամբ պսակվեր, քանի որ բոլորս ականատես եղանք մեր “աստղիկի” բղավոցներին և ղժժոցներին, ինչի մասին միահամուռ հայտարարում են մասնագետները, ինչպես նաև էժանագին ստրիպտիզային պարերի և բեմականացման, ինչն ամբողջությամբ կրկնօրինակում էր նախորդ տարիրենրի Հունաստանի և Մակեդոնայի երգչուհիների բեմականացումը: Այդ ամենը հերթական անգամ մեզ համոզում է մեր արդարացիության մեջ առ այն, որ Հայաստանի փոփ-արվեստում պատահական մարդիկ են` սկսած երգիչներից, ավարտած նրանց “ռասկրուտկա” անողներից: Խոսքիս ապացույցը երեկվա ելույթն ու բեմականացումը: Ս-ին մի քիչ օգնեց այն փաստը, որ մնացած երկրներն էլ մի առանձնապես չփայլեցին, ինչպես նաև այդ կիսաեզրափակիչում հանդես էր գալիս Ադրբեջանը:
Սակայն միևնույն ժամանակ Ս-ի եզրափակիչ դուրս գալը ունի մեկ առավելություն. շատերն ուղիղ եթերով կտեսնեն, թե այս կամ այն հայկական համայնքն ինչ վերաբերմունք ունի այս ամենի նկատմամբ: Ուստի կրկնապատկում ենք մեր ջանքերը և բոյկոտն իր ավարտին հասցնում մայիսի 24-ին: