Վերջին մեկ ամսվա քննարկումներից հետո ես եկա այն եզրակացության, որ Եվրատեսիլի բոյկոտը պետք է իրականություն դառնա: Այս նախաձեռնության հեղինակին բացի թուրք և ադրբեջանցի անվանելուց (50-ականներին ԱՄՆ-ում իշխող վարչակազմը կոմունիստ էր անվանում բոլոր նրանց, ովքեր չէին կիսում նրա տեսակետները: Այնպես որ սա ընդունված և նորմալ պրակտիկա է), այս բլոգի այլ այցելուներն արտահայտեցին իրենց կարծիքը, որը ես հարգում եմ: Բայց նրանցից գեթ մեկը այնպիսի կարծիք չարտահայտեց, որը հետ կպահեր այս ձեռնարկից: Նաև երկար սպասելուց հետո այդպես էլ մեր “աստղերը” չխոսեցին մարտիմեկյան դեպքերի մասին: Նրանք էլ, ով խոսեց, քիչ էր մնում ասեին, տեղնա, ինչ եղելա: Մեկ-երկու օրվա ընթացքում զարկ կտրվի սույն բոյկոտի վերջնական փուլին, որից հետո այս նախաձեռնության կողմնակիցներին կմնա տարածել այդ կոչը: Այն կլինի երեք լեզուներով, այնպես որ Սփյուռքն ամբողջությամբ կհասկանա մեզ:
Ասեմ, որ Սփյուռքում լուրջ արձաքանքներ կան, և որոշ մտքեր են արտահայտվում առ այն, որ ավելի լավ է քվերակելու այդ գումարն ուղարկել Մարտի մեկի զոհվածների և քաղբանտարկյալների ընտանիքներին: Որքան տեղեկացված եմ, այդ հաշվեհամարները շուտով կլինեն, համենայնդեպս դրա մասին որոշ բլոգեր արդեն գրել են, և ցանկացողները կարող են գումարը փոխանցել այդ հաշվեհամարներին: