Ձեռնարկը հաջողվեց և ասեմ, թե ինչու…
Շուրջ մեկ ամիս առաջ շատ մարդկանցից լսում էին, որ բոյկոտենք Սիրուշին Եվրատեսիլում` նախկինում իր կողմից ցուցաբերված պահվածքի մասին; Շատերը նաև նշում էին, որ Սիրուշի բոյկոտը խորհրդանշում է մեր “աստղերի” մեջ եղած արատավոր ամբողջությունը, որի դեմ պետք է կռիվ տալ: Ի վերջո այս բլոգը նախաձեռնեց քննարկումներ այս մասին; Եղան բոցաշունչ “ելույթներ” քոմենթների տեսքով` վայ, էս ինչ եք անում, բա մեր ազգը, բա Արարատը, բա մեր հայրենասիրությունը: Բայց բացի այս էմոցիաներից, գրեթե որ մի փաստարկված միտք: Ի վերջո, որոշվեց նախաձեռնել բոյկոտը, չնայած դրա ռիսկային լինելուն: Բոյկոտի հիմնական նպատակներից էր նաև կարծրացած կլիշեներ քանդելը, ինչը հատկապես երիտասարդությանը թույլ կտա ավելի ազատ մտածել և զերծ մնալ տարատեսակ բարդույթներից և նրանց մեջ չի ծագի այն միտքը, որ ոչինչ Սիրուշը թող գլխներիս …, բայց դե երկիր է ներկայացնում, էկեք քվեարկենք:
Եթե այս ձեռնարկը մի քանի հազար մարդու մտածելու տեղիք է տվել, իսկ դա այդպես է, ուրեմն այն հաջողվել է: Եվ պետք է փաստել, որ Սիրուշը բոլոր ռեյտինգներով հաղթում էր կամ երկրորդ տեղ գրավում, իսկ զբաղեցրեց 4-րդ տեղը: Արդյունքը մեծ է հենց նրա համար, որ արդեն այս վերջին շաբաթների ընթացքում բոցաշունչ քոմենթների հեղինակները փորձում էին գոնե ինչ-որ փաստարկեր բերել իրենց ճշմարտացիության համար: Ի վերջո, այսպիսի ճաքերը վերջում մեր ազգի վրայի փթած պատյանը մի կողմ կշպրտի և մենք կապրենք ավելի ազատ: Մի բան էլ. այստեղ այցելողների գրածներից, որոնք կոչ էին անում դադարեցնել բոյկոտը, տպավորություն էր ստեղծվում, որ պայքարում են ոչ թե մի փոքր բլոգում գրված քոմենթենրի դեմ, այլ մի մեծ մեքենայի, ասենք Հ1-ի: Բլոգը փաստորեն հաջողվել է, որ այդպիսի ընկալումներ կան:
Մի խոսքով, մի վախեցե’ք մեր մեջի արատավոր երևույթներից խոսել, և զանազան փղերը, ուզող չուզողները այլևս խոսելու բան չեն ունենա: