Հակասական կարծիքներ չառաջացնելու համար բոյկոտի կոչի տեքստը հանվում է: Բոյկոտը լուրջ հասարակություններին բնորոշ ակցիա է, մենք դրան չենք հասել: Գործե’ք Ձեր խղճի կամոք…

May 14, 2008 by Ara Arabyan

Isk boycoti ardyunqner@ kerevan mayisi 24-in! Qnnarkeq ayn myus hodvatsneri tak!

Եվրատեսիլին ընդառաջ

May 7, 2008 by Ara Arabyan

Վերջին մեկ ամսվա քննարկումներից հետո ես եկա այն եզրակացության, որ Եվրատեսիլի բոյկոտը պետք է իրականություն դառնա: Այս նախաձեռնության հեղինակին բացի թուրք և ադրբեջանցի անվանելուց (50-ականներին ԱՄՆ-ում իշխող վարչակազմը կոմունիստ էր անվանում բոլոր նրանց, ովքեր չէին կիսում նրա տեսակետները: Այնպես որ սա ընդունված և նորմալ պրակտիկա է), այս բլոգի այլ այցելուներն արտահայտեցին իրենց կարծիքը, որը ես հարգում եմ: Բայց նրանցից գեթ մեկը այնպիսի կարծիք չարտահայտեց, որը հետ կպահեր այս ձեռնարկից: Նաև երկար սպասելուց հետո այդպես էլ մեր “աստղերը” չխոսեցին մարտիմեկյան դեպքերի մասին: Նրանք էլ, ով խոսեց, քիչ էր մնում ասեին, տեղնա, ինչ եղելա: Մեկ-երկու օրվա ընթացքում զարկ կտրվի սույն բոյկոտի վերջնական փուլին, որից հետո այս նախաձեռնության կողմնակիցներին կմնա տարածել այդ կոչը: Այն կլինի երեք լեզուներով, այնպես որ Սփյուռքն ամբողջությամբ կհասկանա մեզ:

Ասեմ, որ Սփյուռքում լուրջ արձաքանքներ կան, և որոշ մտքեր են արտահայտվում առ այն, որ ավելի լավ է քվերակելու այդ գումարն ուղարկել Մարտի մեկի զոհվածների և քաղբանտարկյալների ընտանիքներին: Որքան տեղեկացված եմ, այդ հաշվեհամարները շուտով կլինեն, համենայնդեպս դրա մասին որոշ բլոգեր արդեն գրել են, և ցանկացողները կարող են գումարը փոխանցել այդ հաշվեհամարներին: 

Հայաստանի բոյկոտվող “աստղեր” (նորացված 19.04.08)

April 16, 2008 by Ara Arabyan

Ինչպես արդեն նախկինում այս բլոգում գրվել է, երկրում տիրող անառողջ մթնոլորտի համար մեղավոր են նաև մեր վայ “մտավորականներն” ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք արդարության մասին խոսելու և ժողովրդի կողքին կանգնելու սկզբունքը փոխել են երկրիս “առաջնորդի” կողքին կանգնելու և իրենց բարեկեցիկ ապագան ապահովելու սկզբունքի հետ: Այս նախաձեռնությունը մտադիր էի անել մի փոքր ուշ, քանի որ ցանկություն կար լսել նույն այդ “մտավորականների” կարծիքը մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, մասնավորապես, և հետընտրական գործընթացների վերաբերյալ, ընդհանրապես:

Սակայն այն, թե ինչեր էր երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ասում հայ երգի “դեսպան” Նունե Եսայանը, մարդու ուղղակի կարող է ծանր հոգեկան հիվանդությունների առաջ կանգնեցնել: Միայն այն ֆրազը, որ մարտի մեկին մարդիք իրենց մեղքով են զոհվել, քանի որ այնտեղ չպետք է լինեին, լրիվ տեղավորվում այսօրվա մեր իշխանությունների քաղաքականության մեջ` “մենք պետք է ասենք ՀՀ քաղաքացուն` դու որտեղ պետք է լինես, որտեղով քայլես և ինչպես մտածես…”:

Տարիներ շարունակ, սկսած 1992 թ., հայ պալատական “մտավորականները” երբեք չեն ենթարկվել ժողովրդի արժանի գնահատականին և քննադատական խոսքին, ոչ մի անգամ համախմբված չեն բոյկոտվել նրանց համերգները (լինի դա երկրի ներսում, թե նրա սահմաններից դուրս), շարունակվում են գնվել նրանց տեսա և ձայնասկավառակներն ու տեսաժապավենները: Ստորև առաջարկում ենք կազմել պալատական ձոներգուների ցուցակը և քննարկել այս խնդիրը: Առաջին համարի տակ, բնականաբար, գրվում է Նունե Եսայանի անունը:

  1. Նունե Եսայան
  2. Շուշան Պետրոսյան
  3. Սիրուշո
  4. Արամե
  5. Հրանտ Թոխատյան
  6. Ֆորշ
  7. Սոֆի Մխեյան
  8. Արա Երնջակյան
  9. Աշոտ Ղազարյան

Եվրատեսիլի բոյկոտ

April 11, 2008 by Ara Arabyan

Վերջերս կարծիքներ են հնչում այն մասին, որ պետք է կոչ անել Եվրոպաներում գտնվող մեր հայրենակիցներին չքվեարկել Հայաստանը ներկայացնող Սիրուշոյի օգտին, դրանով իսկ մեր հայրենակիցներն իրենց համերաշխությունը կհայտնեն հայաստանցիների հետ` Հայաստանում տիրող անօրենությունների դեմ պայքարում: Դրան հակառակ կարծիքների համաձայն էլ, պետք չէ այդ քայլին դիմել և մեր խնդիրները հանել Եվրոպա: Սակայն Եվրոպա գնացող երկիրը էլ ում հետ պետք է քննարկի իր խնդիրները, եթե ոչ հենց նույն Հին Աշխարհի? Նաև ասում են, որ բոյկոտը կզգաստացնի մեր, այսպես կոչված “աստղերին”, որոնք կսթափվեն և ապագայում այս կամ այն իշխանավորի համար հրապարակներ լցնելուց առաջ մի քիչ գոնե կմտածեն (մեր աստղերի մեծամասնությունը երգում է իշխանությունների համար` հետագայում սեփական բարեկեցությունն ապահովելու համար, այլ ոչ թե քաղաքական դիրքորոշում արտահայտելու: Բացառություն է, երևի, Շուշան Պետրոսյանը): Ոմանք էլ պնդում են, որ Հայաստանում գտնվողները կարող են ընդհանրպես սմս-ներ չուղարկել, դրանով նրանք իրենց բողոքը կհայտնեն Հ1 հեռուստաընկերության բոլոր ապօրենությունների դեմ, քանի որ սմս-ներից ստացված հասույթը գնում է այդ հեռուստաընկերության գրպանը:

Մի խոսքով, առաջարկում ենք քննարկումներ ծավալել` արժե, արդյոք, անտեսել Եվրատեսիլը և Հայաստանն այնտեղ ներկայացնող Սիրուշոյին, թե ոչ?

Բոյկոտի ցուցակ (նորացված 11.04.08)

April 6, 2008 by Ara Arabyan

Ինչպես հայտնի է, Հայաստանի հանրապետությունում վերջին տարիների ընթացքում տնտեսությունում գնում է մոնոպոլիզացման գրեթե անդառնալի գործընթաց: Մոնոպոլ բոլոր ոլորտներն օրեցօր, ամսե ամիս անցնում են իշխանությանը մոտ կանգնած օլիգարխներին, որոնցից շատերը պարզապես միայնշիրմաեն իշխանական վերնախավում գտնվող անձանց համար, քանի որ այդ բիզնեսներն իրականում մեծամասամբ կամ պատկանում են իշխանական վերնախավին, կամ էլ իշխանական վերնախավը եկամտաբեր գրեթե բոլոր բիզնեսներում ունի իր մասնաբաժինը: Ակնհայտ է նաև, որ անկախ Հայաստանի 16 ամյա պատմության ընթացքում կեղծիքներով անցկացված գրեթե բոլոր ընտրություններում հանրահայտ այդ օլիգարխներն ունեն իրենց մեղավորության աստիճանը: Փաստորեն նրանց` այդօրինակ գործողությունները բացասաբար են ազդել ՀՀ բնականոն զարգացման վրա, ինչը հասարակության կողմից ոչ մի հակազդեցության չի արժանացել: Սույն նախաձեռնությամբ մենք կոչ ենք Հայաստանի ազատամիտ բնակչությանը նրանց վրա ազդելու  և մեր բողոքի ձայնը տեղ հասցնելու համար չայցելել նրանց` ծառայություններ մատուցող օբյեկտները:

Սնունդ ձեռքբերելու և այլ տեսակի պահանջներ հոգալու համար մեր հայրենակիցներին կոչ ենք անում այցելել փոքր ձեռնարկատետերի կողմից բացված և շահագործվող առևտրի կենտրոններ և այլօբյեկտներ”: Սրանով լուծվում է ևս մեկ կարևոր հարց` խթանվում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը: Անճշտություններից խուսափելու համար չկա համակարգված ցուցակը: Այդ ընթացքում կարելի է առաջնորդվել այստեղ և նախորդ բաժնում եղած մեկնաբանություններով:  

 

Նոր նախաձեռնություն

April 1, 2008 by Ara Arabyan

Նախագահական վերջին ընտրություններից և դրան հաջորդած իրադարաձություններից հետո Հայաստանի Հանրապետությունը թևակոխեց իրավական պետության կառուցման կարևորագույն փուլ. մի կողմից աճում է ՀՀ քաղաքացու`իրավական պետություն ունենալու վճռականությունը, մյուս կողմից էլ ավելանում են իշխանությունների գործադրած ջանքերը` այդ վճռականությունը ճնշելու և իշխանությունն ամեն կերպ սեփական ձեռքերում պահելու համար: Քանի որ վերջին շրջանում պետական մարմինները փորձում են ՀՀ քաղաքացուն զրկել սեփական իրավունքները պաշտպանելու բոլոր հնարավորություններից, այդ թվում` խաղաղ հրապարակային միջոցառումների օգնությամբ, առաջարկվում է կիրառել առաջադեմ աշխարհի` քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու հզորագույն միջոցներից մեկը` օգտագործել բոյկոտի “ինստիտուտը”: Օլիգարխների “օբեկտների”, այս ռեժիմին սատարած գործիչների մասնակցությամբ մշակութային միջացառումների և այդօրիանական բոյկոտային գործողությունները լավագույն միջոցներից է հասարակ քաղաքացու ձայնը լսելի դարձնելու համար: Այս բլոգն առաջարկում է քննարկումներ նախաձեռնել Հայաստանի Հանրապետությունում բոյկոտների շարք սկսելու ուղղությամբ: Առաջիկա օրերի ընթացքում Ձեզ կներկայացնենք մի քանի ծրագրեր, որոնց ինչքան շուտ լինի Ձեր արձագանքը և բոյկոտային գործողություններին մասնակցելու պատրաստակամությունը, այդքան շուտ Հայաստանի Հանրապետությունում կտեսնենք իրավական մթնոլորտ ստեղծելու մեր միասնկան գործողությունների հաջողությունը: Իսկ մինչ այդ Ձեզ ենք առաջարկում տեսակետներ հայտնել այս նախաձեռնության վերաբերյալ (խրախուսվում է կարծիքների զանանազանությունն ու ալտերնատիվային տարբերակները):